Հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւնների վերաբերեալ ՀՅԴ առաջարկած փոփոխութիւնները սկզբունքային պահերին են վերաբերում: Նախ առաջարկւում է առանց նախապայմանների բարելաւել ու խորացնել երկկողմ յարաբերութիւնները` փաստաթղթում առկայ «երկկողմ յարաբերութիւնները զարգացնելու ու խորացնելու» փոխարէն:
Նախաստորագրւած փաստաթղթում առկայ «Իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած պատմական հարթութեան երկխօսութիւն, այդ թւում` պատմական փաստաթղթերի եւ արխիւների գիտական, անկողմնակալ ուսումնասիրութեան միջոցով գոյութիւն ունեցող խնդիրների յստակեցման եւ առաջարկների ձեւակերպման համար» տեքստային այս տարբերակի փոխարէն` ՀՅԴ-ն կարճ ու կոնկրետ առաջարկում է.«Իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած երկխօսութիւն»:
Նախաստորագրւածում`«Վերահաստատելով հաւասարութեան, ինքնիշխանութեան, այլ պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականութեան եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքները յարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտաւորութիւնները», ըստ ՀՅԴ-ի առաջարկի. «Վերահաստատելով հաւասարութեան , ինքնիշխանութեան, այլ պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականութեան, ազգերի ինքնորոշման եւ սահմանների անխախտելիութեան սկզբունքները յարգելու իրենց միջազգային պարտաւորութիւնները»:
Նախաստորագրւածում`«Կարեւորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը», ըստ ՀՅԴ-ի` «Կարեւորելով ընդհանուր սահմանը բացելու որոշումը»:
Եւ ամենակարեւորը. «Պատմական հարթութեամբ զբաղւող ենթայանձնաժողովով (երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած երկխօսութեան իրականացում, այդ թւում` պատմական փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութեան միջոցով գոյութիւն ունեցող խնդիրների յստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար)` հայ, թուրք, ինչպէս նաեւ շւէյցարացի եւ այլ միջազգային փորձագէտների մասնակցութեամբ» փաստաթղթային տարբերակի փոխարէն` ՀՅԴ-ն առաջարկում է. «Երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղւած երկխօսութեան իրականացման ենթայանձնաժողով» ձեւակերպումը:
Իսկ թէ ի՞նչ մեխանիզմով կարելի է այս փոփոխութիւնները ներառել փաստաթղթում` ՀՅԴ-ականներն էլ դեռ չգիտէին: Արմէն Ռուստամեանը յոյս ունէր դա պարզել Ազգային ժողովում այս թեմայով լսումների ընթացքում, իսկ Հրայր Կարապետեանը համարում էր, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ձեւաչափով սրանք կը ներկայացնեն, իսկ բանակցողը նախագահն է, նա էլ հետագայում պէտք է ներկայացնի` եթէ առաջարկները նրա կողմից ընդունելի լինեն:
Մ. Խ.

0 Պատգամ:
Post a Comment