ԼՂ խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծումը այլընտրանք չունի
18:28 / 03.12.2009
Հայաստանը կարեւորում է Կօրէայի Հանրապետութեան մօտեցումները ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցում եւ յոյս ունի, որ Հարաւային Կօրէան կը պահպանի իր հաւասարակշիռ դիրքորոշումը:
Այդ մասին յայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը՝ դեկտեմբերի 3-ին Սէուլում Կօրէայի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Կիմ Հիւնգ Օի հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը նշել է, թէ Կօրէան մշտապէս ցուցաբերել է անկողմնակալ դիրքորոշում ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումների ժամանակ` «ձեռնպահ» քւէարկելով Ադրբեջանի կողմից արւած առաջարկութիւններին: Յովիկ Աբրահամեանը նշել է, որ հայկական կողմը կիսում է Կօրէայի մտահոգութիւնը տարածաշրջանում անվտանգութեան, կայունութեան հաստատման կապակցութեամբ` շեշտելով, որ Հայաստանը նույնպէս կողմ է հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանը եւ այս համատեքստում եւս մէկ անգամ ընդգծել, որ ԼՂ խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծումը այլընտրանք չունի:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հարաւային Կօրէայի ԱԺ նախագահը նշեց, որ Հիւսիային Կօրէայի կողմից միջուկային ծրագրի սառեցման գործընթացի ձախողումը, ինչպէս նաեւ այս տարի իրականացրած միջուկային փորձարկումները խոչընդոտում են տարածաշրջանի անվտանգութեանն ու կայուն զարգացմանը: Նա յոյս է յայտնել, որ եղած խնդիրները կը կարգաւորւեն վեցակողմ բանակցութիւնների միջոցով:
Հանդիպման ընթացքում պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել, որ կօրէական կողմը տեխնիկական աջակցութիւն կը ցուցաբերի Հայաստանի խորհրդարանին եւ նիստերի դահլիճը նոր տեխնիկայով կը յագեցնի:
Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահը ԿՀ ԱԺ նախագահին պաշտօնական այցով հրաւիրել է Հայաստան:
Ի դէպ, Հայաստանի եւ Կօրէայի խորհրդարանների նախագահները երկու խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցութեան հետագայ զարգացման եւ ամրապնդման նպատակով ստորագրել են փոխըմբռնման յուշագիր:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment