Ռ. Կիրակոսեան.–
Հիմա ամէնավատ ժամանակն է պատմութեան մէջ` ունենալու ամէնավատ ԱԳ նախարարը




13:23 / 03.12.2009

«Ես չեմ հաւատում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առաջիկայում կը լինի խաղաղութեան համաձայնութիւն:
Միակ բանը, որ հնարաւոր է, դա համաձայնութիւնն է մադրիդեան սկզբունքների շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսեանը: Հարցին, թէ որքանո՞վ է կիսում Էդւարդ Նալբանդեանի տեսակէտը, թէ համանախագահող երկրների ԱԳ նախարարների յայտարարութիւնը առաջընթաց է, քանի որ առաջին անգամ Ադրբեջանը համաձայնում է ազգերի ինքնորոշման սկզբունքին, նա պատասխանեց. «Գուցէ բառերով դա նոր բան էր, բայց իմաստով ես չեմ կարծում, որ դա ինչ որ յիշարժան բան ունի իր մէջ: Միւս կողմից, անկեղծ ասած, մեզանից ոչ ոք Նալբանդեանի հետ նոյն սենեակում չի եղել եւ գուցէ նա գիտի մի բան, որը մենք չգիտենք»: Փորձագէտը նաեւ նշեց, որ «հիմա ամենավատ ժամանակն է պատմութեան մէջ` ունենալու ամէնավատ ԱԳ նախարարը»:
Լրագրողների հետաքրքրութեանը, թէ ինչով է վատը ՀՀ ԱԳ նախարարը, Ռ Կիրակոսեանն արձագանքեց. « Եկէք ՀՀ արտաքին քաղաքականութեան մասին դատենք ոչ թէ խօսքերով, այլ գործերով: Մենք տեսնում ենք աւելի շատ բաց թողնւած հնարաւորութիւններ, եւ ես շարունակում եմ մտածել, որ մենք մեր պաշտօնեաների նկատմամբ վստահութեան կարիք ունենք»:
Իսկ հարցին, թէ հնարաւո՞ր է, որ կողմերի միջեւ կայ բանաւոր պայմանաւորւածութիւն` կապւած ԼՂ խնդրի լուծման, կամ տարածքների հետ, որը համանախագահներին յոյս է ներշնչում, Ռ. Կիրակոսեանը պատասխանեց. «Միակ բանաւոր համաձայնութիւնը երկու կողմերի միջեւ, որն ակնյայտ է, դա այն է, որ նրանք համաձայնում են իւրաքանչիւր հանդիպման ժամանակ թէ՞յ խմել, թէ՞ սուրճ: Սա է միակ համաձայնութիւնը: Բոլոր դիւանագիտական քայլերն էլ իմիատացիա են, սակայն հանդիպման փաստն արդէն լաւ է»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: