Երեւանի «Հատիսը» պարտւեց յունական «Աթինաիկոսին»

20:06 / 03.12.2009
Կանանց Եւրոպայի գաւաթի 2009/10 թթ. խաղարկութեան շրջանակներում Երեւանի «Միկա» մարզահամալիրում աւարտւեց Երեւանի «Հատիս» եւ յունական «Աթինաիկոս» կանանց բասկետբոլային ակումբների մրցավէճը: Հայկական թիմը պարտւեց 87:79 հաշւով: Հայկական թիմը, չնայած պարտութեանը, հրաշալի տպաւորութիւն թողեց եւ այսօր, կարելի է ասել, մտել է եւրոպական գրանդ-ակումբների շարքը:
Յիշեցնենք, որ «Հատիսը» մեկնարկային խաղում էլ հանդիպել էր յունական «Աթինաիկոս»-ին եւ պարտութիւն կրել 105:54 հաշւով: Դրանից յետոյ սակայն հայկական թիմը կարողացաւ ուշքի գալ եւ փայլուն յաղթանակներ տանել ռուսասկան «Չեվակատայի» եւ թուրքական «Բեշիքթաշի» նկատմամբ, ընդ որում թուրքական թիմին, որ համարւում է Եւրոպայում լաւագոյններից մէկը, հայ բասկետբոլիստուհիները յաղթեցին հէնց իրենց դաշտում 87:64 հաշւով:
Ի դէպ, ուրախալի էր, որ «Միկա» մարզահամալիրում հայ բասկետբոլիստուհիների խաղը դիտելու համար մի քանի հազար մարդ էր հաւաքւել, որոնք եկել էին ոգեւորելու մեր թիմին: Նման բան, անգամ հին մարզասերները, չէին յիշում:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: