Հայաստանի խորհրդարանում ԵՄ խորհրդատուն անցել է պարտականութիւնների կատարմանը
18:41 / 03.12.2009
Չնայած Հայաստանի պատրաստակամութեանը, Ադրբեջանը շարունակում է ԵՄ կառոյցներին տեղեկացնել, որ Հայաստանի հետ որեւէ երկկողմ գործակցութիւն «Արեւելեան գործընկերութեան» ձեւաչափում չի տեսնում:
Այդ մասին յայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի եւրոպական ինտեգրման հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբեանը՝ դեկտեմբերի 3-ին Հայաստանում Եւրամիութեան խորհրդարանական խորհրդատու Էդւարդօ դը Լորենցօ Օչոայի հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ յանձնաժողովի նախագահը ներկայացրեց այն հիմնական ուղղութիւնները, որոնք բխում են Հայստանի արտաքին քաղաքական գերակայութիւններից՝ յայտարարւած եւրաինտեգրման գործընթացից. այն է՝ համագործակցութիւնը Եւրամիութեան եւ Եւրախորհրդի հետ, ինչպէս նաեւ Հայաստանի օրէնսդրութեան մօտարկումը եւրոպական չափորոշիչներին:
Նաիրա Զոհրաբեանն ասել է նաեւ, որ դեկտեմբերի երկրորդ տասնօրեակին Բրիւսելում տեղի է ունենալու «Եւրանեսթի» աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է առաջարկների իր փաթեթը՝ նշելով, թէ ինչ բնոյթի հարցեր կարող են լինել խորհրդարանական նորաստեղծ ձեւաչափի օրակարգում, եւ որոնք են այն վերապահումները, որոնք, ըստ հայկական կողմի, չեն կարող դառնալ քննարկման առարկայ:

0 Պատգամ:
Post a Comment