Օ˜ ԱՐԵՒՄՈՒՏՔ, ԴԱՌՆ ՈՒ ԱՆՈՒՇ
Թուրքիայի բնակիչների հետ իմ կարճատև շփումները յստակ երևան բերեցին մի հետաքրքիր ճշմարտութիւն. թուրքերը եղեռնի իրողութեան նկատմամբ կոմպլեքս ունեն, քանի որ դա խանգարում է իրենց լինել եւրոպացի:
Թէ մասնաւոր զրոյցները, թէ տպագիր նիւթերը վկայում են մի բան` Թուրքիան ջախջախեց եւրոպական Իզմիրը, որովհետև այն անվերջ յիշեցնում էր նրանց այդ մշտնջենական կոմպլեքսի մասին: Արևմուտքի քաղցր իդէալը տանջում է մեր անմիջական հարևան Թուրքիային, Վրաստանին և մասամբ Ադրբեջանին:
Մեզ այդ կոմպլեքսը չի տանջում: Ո՞վ չգիտի, որ հայերս եւրոպացուց եւրոպացի ենք և քաղաքակիրթից քաղաքակիրթ: Արևմուտք-Արևելք հակասութիւնը մենք չենք էլ փորձում լուծել, քանզի բոլորիս յայտնի է, որ Արևմուտք գնացող իւրաքանչիւր ոք կորցնում է մայրենի կրօնն ու լեզուն ու փոխարէնը ձեռք է բերում հօմոսեքսուալիզմ, որը մեզնից շատերի համար արևմտեան մշակոյթի համապարփակ սիմվոլն է:
Մեր մեծահարուստները կարող են ապահովել իրենց զաւակների արևմտեան կրթութիւնը լաւագոյն բուհական կենտրոններում, բայց դա չեն անում: Ի դէպ, հարևան Թուրքիայում միջին կարողութեան իւրաքանչիւր երրորդ ընտանիք իր երեխային անպայման ուղարկում է Եւրոպա` մի թուրքախօս և թուրքակրօն եւրոպացի պրօֆէսիոնալ ունենալու ակնկալիքով: Մեր քաղաքական և բիզնես էլիտան հիմնականում այդ հնարաւորութիւնից չի օգտւում: Եւրոպայում հանգստանալու, փող ծախսելու նոյնիսկ "գործ դնելու" հնարաւորութիւնից օգտւում է, սակայն կրթական մոդելը չի օգտագործում, որովհետև այդ կրթական մոդելը Հայաստանում պիտանի չէ:
Մեր քաղաքական և բիզնես էլիտան դրա փոխարէն Հայաստան-Արևմուտք մշակութային վիհը յաղթահարում է իր իմացած ձևով, մեր իմացած ձևով` սողանցքներով: Միջոցները թոյլ են տալիս մեր քաղաքական և բիզնես էլիտայից շատերին ծննդաբերել (ոչ անձամբ) եւրոպական և ամերիկեան լաւագոյն ծննդատներում: Դրանից յետոյ երեխան աւտոմատիկ, առանց ջանք թափելու անձնագրով համարւում է եւրոպացի, ամերիկացի և այլն, և այլն:
Լուծումը պարզագոյն է և չափազանց հայկական: Դժւար է կայացնել քո անկատար հայրենիքը, առաւել դժւար է մշակել քո իսկ անկատար կերպարը: Որքան հեշտ է ուղղակի օգտւել ուրիշի հայրենիքի մաքուր և շահեկան բոնուսներից, առանց որդեգրելու այդ երկրի արժէքային համակարգը: Իսկ այդ "եւրոպացի" և "ամերիկացի" երեխաները հետագայում կարող են պարծենալ, որ "ծնունդով են եւրոպացի": Սակայն ակամայից յիշում եմ մի հին հրէական անեկդոտ. մի հրէայի պնդմանը, որ ինքը ռուս է, որովհետև ծնւել է Ռուսաստանում, միւս հրէան պատասխանում է. Слушай, Абрам, если воробей родился в конюшне, значит он лошадь?
Իսկ Եւրոպայում կրթութիւն ստացած բազում թուրք երիտասարդներ վերադառնալու են Թուրքիա: Ու հետաքրքիր կը լինի իմանալ, թէ ով ում խաբեց:

ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment