ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԷՏ.–
«ՈՉ ՈՔ ՄԵԶ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԵՕԹ ՇՐՋԱՆՆԵՐԸ»

Ըստ ադրբեջանցի փորձագէտ Արազ Ալիզադէի՝ ոչ ոք չի տեսնում առաջընթաց ղարաբաղեան հակամարտութեան լուծման մէջ. «Չնայած բոլորը խօսում են այդ մասին, սակայն առաջընթացը տեսանելի չէ ոչ մէկին:

Բացի այդ, միջազգային պրակտիկայում չկայ մի դէպք, երբ պատերազմով ձեռք բերած հողերը վերադարձւեն խաղաղ բանակցութիւններով», նկատել է ադրբեջանցի փորձագէտը:
ԼՂՀ շուրջը գտնւող եօթ շրջանների վերաբերեալ Ալիզադէն նշել է. «Չեմ կարծում, որ դէպքերի նման ընթացքը (այդ շրջանների յանձնումը Ադրբեջանին) ձեռնտու է Ադրբեջանին: Նախ՝ ոչ ոք մեզ չի վերադարձնելու եօթ շրջանները, քանի որ, կարծում եմ, հայերը երբէք Ադրբեջանին չեն յանձնի Լաչինը: Եւ երկրորդ, եթէ հայկական ուժերը յետ քաշւեն այդ տարածքներից, կարծում եմ, որ միջազգային հանրութիւնը հսկայական ճնշում կը գործադրի մեզ վրայ՝ պահանջելով գնալ լուրջ զիջումների:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծին, ապա չեմ կարծում, որ իրավիճակը այնտեղ կը դառնայ պատերազմական», եզրափակել է ադրբեջանցի փորձագէտը:

Հ. Ա.
«ԱԶԳ»

0 Պատգամ: