Պոլսոյ Հայոց Պատրիարքի Տեղապահը Ստամբուլի Իշխանութիւններին է Յանձնել Համապատրիարք Ընտրելու Դիմումը
15:07 / 04.12.2009
Պոլսոյ Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշեանի գլխաւորութեամբ՝ հայկական պատւիրակութիւնը այցելել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գիւլերին եւ յանձնել համապատրիարքի ընտրութեան համար դիմումը։
Պոլսոյ Հայոց պատրիարքարանի կայքէջի փոխանցմամբ՝ այս դիմումը հաստատւել է պատրիարքարանի կրօնական Ժողովի կողմից՝ նոյեմբերի 13-ին։
Ստամբուլի նահանգապետը Հայ հիւրերից հետաքրքրւել է Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆեանի առողջական վիճակով, խոստացել նկատի ունենալ ներկայացւած խնդրանքը եւ փոխանցել ներքին գործերի նախարարութեանը։
2008 թւականի դեկտեմբերի 24-ին յայտարարւել էր, որ Պոլսոյ Հայոց Պատրիարք Մութաֆեանը ցմահ կը լինի Թուրքիայի Հայ համայնքի հոգեւոր ղեկավարը։
2009 թւականի մարտի 2-ին որոշում էր կայացւել ներկայացնել դիմում՝ համապատրիարք ընտրելու նպատակով։

0 Պատգամ:
Post a Comment