ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ջանքերին
13:09 / 04.12.2009
Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «պատմական» է որակել Հայաստանի եւ Թուրքիայի՝ յարաբերութիւնները կարգաւորելուն միտւած երկխօսութիւնը:
Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների (ԱՀՀ) խորհրդի նախագահ Հրայր Յովնանեանին ուղղւած նամակում Օբաման ընդգծել է, թէ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների նորմալացումը պէտք է ընթանայ առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկէտներում»:
«Առաջիկայ ամիսներին մենք շարունակելու ենք եռանդուն կերպով աջակցել յարաբերութիւնների կարգաւորման ջանքերին»,- աւելացրել է ԱՄՆ-ի նախագահը:
Յիշեցնում ենք, որ ԱՀՀ-ն, Հայկական ընդհանուր բարեգործական միութիւնն ու Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի թեմերը սեպտեմբերի 9-ին Օբամային նամակ էին յղել, որում նշել էին, թէ Վաշինգտոնը պէտք է Անկարային ստիպի հրաժարւել այդ բանակցութիւնները Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանաւորելու փորձերից:

«Ազատութիւն» ռադիոկայանի փոխանցմամբ, Հայ համայնքի ներկայացուցիչները Օբամային նաեւ կոչ էին արել յարգել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:
Իր պատասխանում, սակայն, Օբաման կրկին խուսափել է «Ցեղասպանութիւն» բառը գործածելուց, փոխարէնը այն անւանելով «20-րդ դարի մեծագոյն ողբերգութիւններից մէկը»: Միաժամանակ, ԱՄՆ-ի նախագահը գրել է, որ անցեալում իր արտայայտած կարծիքները մնում են ուժի մէջ:
«Ես հաւատում եմ, որ Հայ եւ թուրք ժողովուրդները պէտք է ճանաչեն անցեալի իրողութիւնները, որպէսզի առաջ շարժւելու նրանց ջանքերը յաջողութեամբ պսակւեն»,- նշել է Միացեալ Նահանգների նախագահը:

0 Պատգամ:
Post a Comment