ՄԱՐԻՈՍ ԳԱՐՈՅԵԱՆԸ ՃԱՆԱՉՒԵԼ Է
«ՏԱՐՒԱՅ ՄԱՐԴ»




Երեւան (Երկիր) - ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբը Կիպրոսի խորհրդարանի նախագահ եւ Դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ Մարիոս Գարոյեանին ճանաչել է «Տարւայ Մարդ» Կիպրոսի հայութեանը մատուցած ծառայութիւնների եւ Հայ Դատի աշխատանքներին նպաստելու համար:
Մրցանակի յանձնման միջոցառմանը մասնակցել են բազմաթիւ պաշտօնեաներ ու հիւրեր: Բացման խօսքով հանդէս է եկել Կիպրոսում ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Այնեջեանը, որը ներկայացրել է մրցանակի պատմութիւնը:
ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի Յանձնախմբի նախագահ Յակոբ Մանուկեանը ներկաներին յիշեցրել է Հայ ժողովրդի պատմութեան ողբերգական էջերը, ներկայացրել Հայ Դատի Յանձնախմբերի աշխատանքը, որոնց նպատակն է վերականգնել Հայ Ժողովրդի իրաւունքները եւ նպաստել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացին:
ՀՅԴ Բիւրոյի անդամ Մկրտիչ Մկրտչեանը նշել է, որ Հայաստանին ու Կիպրոսին սպառնում է նոյն վտանգը` Թուրքիան:
Թէեւ այդ երկիրը բազմիցս խախտել է միջազգային իրաւունքի սկզբունքները, նրան պաշտպանում են շատ գերտէրութիւններ: Ըստ Մ.Մկրտչեանի` Թուրքիայի նկատմամբ նման դիրքորոշումը բացատրւում է աշխարհաքաղաքական դիրքով: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ու Կիպրոսի համագործակցութեան կարեւորութիւնը հնարաւոր չէ թերագնահատել:

0 Պատգամ: