Ամերիկացի փորձագէտ.–
ԱՄՆ-ում հազիւ թէ ուզենան ռիսկի դիմել եւ կապեն հայ-թուրքական եւ ղարաբաղեան գործընթացները


18:26 / 03.12.2009
Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցը քննարկւելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրիքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, սակայն հնարաւորութիւնը, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ կը փորձի դրդել Հայաստանին Ադրբեջանի հետ բանակցութիւններում որոշակի քայլեր կատարելուն, բաւականին քիչ է։
Այս մասին դեկտեմբերի 3-ին Day.Az-ին ասել է Հադսոնի համալսարանի գիտական աշխատակից, հետխորհրդային երկրների փորձագէտ Դէյվիդ Սաթթերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 7-ին սպասւող երկու երկրների նախագահների հանդիպումը։
«ԱՄՆ-ում այն կարծիքին են, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը զուգահեռներ ունի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ, բայց նրանք կապւած չեն։ Հասնելով նախնական պայմանաւորւածութեան՝ հայ-թուրքական յարաբերութիւններում, ԱՄՆ-ում հազիւ թէ ուզենան ռիսկի դիմել եւ կապեն այդ երկու գործընթացները»,- յայտարարել է Սաթթերը։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, յատկապէս Միացեալ Նահանգների կողմից, փորձագէտը նշեց, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած համաձայնագիրը «ինչ-որ աստիճան յետ է մղել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանութեան ճանաչման հարցը»։

0 Պատգամ: