«Ստի ֆաբրիկան»
կամ ադրբեջանա-թուրքական քարոզչութեան մուտացիան
15:54 / 07.12.2009
Ադրբեջանա-թուրքական ռազմավարական երկերեսանիութիւնը, յիրաւի, սահմաններ չի ճանաչում:
Պարզւում է, որ թուրքական Իգդիր քաղաքում մի կազմակերպութիւն է գործում՝ «Ցեղասպանութեան անհիմն պնդումների դէմ պայքարի համակարգման խորհուրդ» «իմաստուն» անւամբ: Փորձենք ենթադրել, որ աշխարհի որեւէ երկրում, բացի Թուրքիայից, նման կազմակերպութիւն չկայ եւ չէր էլ կարող լինել:
Համակարգել եւ տարածել, ըստ էութեան, իրական պատմական փաստերի, որոնց հիման վրայ հեղինակաւոր երկրների խորհրդարաններն ու կառավարութիւնները ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը, անհիմն լինելու մասին սուտը կարող է անել միայն ժամանակակից Թուրքիան եւ նրա արբանեակ ու նաւթային տակառ Ադրբեջանը:
Սակայն, ինչպէս պարզւեց, ակնյայտը ժխտելը մեծամասամբ էթնիկ ադրբեջանցիներից բաղկացած իդգիրեան կազմակերպութեան միակ խնդիրը չէ:
«Ստի ֆաբրիկայի» ղեկավար Գեոքսել Գիւլբէյն աւելի յաւակնօտ խնդրի է անցել՝ ապացուցել հակառակը, արդիականացնել քարոզչական առասպելը: Այս կերպ, «Ցեղասպանութեան անհիմն պնդումների դէմ պայքարի համակարգման խորհուրդն» այսօր անում է այն, ինչի դէմ պէտք է պայքարեր. անհիմն կերպով այլոց է մեղադրում «ցեղասպանութիւն» իրականացնելու մէջ:
Գիւլբէյը յայտնել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին Խոջալուի իրադարձութիւնների համար դատի տալու նպատակով իրենց կողմից Մարդու իրաւունքների եւրոպական դատարան ուղարկած նամակը անպատասխան չի մնացել։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Գիւլբէյը նշել է, որ Եւրոպական մարդու իրաւունքների դատարանը իրենցից պահանջել է փաստեր՝ կապւած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ։
Այն, որ Եւրոպական դատարանը փաստեր է պահանջել, «Ցեղասպանութեան անհիմն պնդումների դէմ պայքարի համակարգման խորհուրդը» խոշորագոյն յաջողութիւն է համարել եւ տարածել լրատւամիջոցներով: Այլ կերպ ասած՝ կազմակերպութիւնում պատրաստւում էին իրենց նամակի լիակատար արհամարհմանը, եւ շատ էին ուրախացել, երբ գոնէ դա տեղի չի ունեցել:
Վերջերս Հայաստանի գլխաւոր դատախազութիւնը հրապարակել էր Սումգայիթում գազանութիւնների եւ աւերածութիւնների մասին գործի առաջին նիւթերը: Հարիւր հազարաւոր հայեր, որ փախչում էին Բաքւից, Կիրովաբադից եւ ադրբեջանական այլ քաղաքներից, կենդանի վկան են ադրբեջանական իշխանութիւնների կազմակերպած էթնիկ զտումների:

Ժամանակը չէ՞ արդեօք, որ հայկական հասարակական կազմակերպութիւնները, որ հիմնականում զբաղւած են արտերկրի հիմնադրամներից գրանտներ «մսխելու» գործով, միջազգային դատական ատեաններ ուղարկեն Ադրբեջանի եւ Թուրքիայի դէմ հաւաքւած հիմնաւորւած փաստերը: Թէ՞ պիտի սպասենք, մինչեւ ցեղասպանութեան զոհերի վրայ դահիճի պիտակ կպցնեն:
Արմէն Գէորգեան
0 Պատգամ:
Post a Comment