ՎԵՐԻՆ ԼԱՐՍ»-Ի ԲԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԾ ԴԵՐ ՈՒՆԻ ԵՒՐՈՄԻՈՒԹԻՒՆԸ
Երեւան (Երկիր) - «Վերին Լարս» վերահսկիչ անցակէտի բացման գործում իր մեծ դերն ունի Արեւմուտքը: Անցակէտի բացման վերաբերեալ դրական որոշումն ընդունւել է ոչ այնքան ի շահ Հայաստանի եւ նրա խնդրանքով, որքան Եւրամիութեան ճնշման տակ, տեղեկացնում է armtoday.info-ն` վկայակոչելով վրացական «Պիրվելի» գործակալութիւնը:
Հայ-վրացա-ռուսական բանակցութիւնների արդիւնքում պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել բացել «Վերին Լարս» անցակէտը միայն բեռնատար փոխադրումների համար:
Բեռնափոխադրումներ կատարելու թոյլտւութիւնը չի ենթադրում վրացական արտադրանքի վրայ Ռուսաստանի էմբարգոյի վերացում. խօսքը միայն Ռուսաստանով տրանզիտ փոխադրումների մասին է:
Քաղաքացիական բնակչութեան համար անցակէտը փակ է լինելու: Իհարկէ, վերջնական որոշում դեռ չի կայացւել, քանի որ եռակողմ բանակցութիւնները դեռ շարունակւում են:

0 Պատգամ: