ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՄԱՐՇ ԱԹԷՆՔՈՒՄ
Անկարայի և Երևանի յարաբերութիւններում նկատւող ջերմութեանը դիւանագիտական նոր փակուղի է սպառնում:
Այսպիսի եզրակացութիւն է արել ռուսական «Իզվեստիա» թերթը՝ ելնելով Աթէնքում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նիստի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման մասին մամուլում հրապարակւած մանրամասներից:
Մասնաւորապէս, պարբերականը նշում է, որ Ադրբեջանի իր պաշտօնակից Էլմար Մամեդեարովի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը կապել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցի հետ:
Ըստ թերթի՝ Թուրքիայի գլխաւոր դիւանագէտը յայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրութիւնները չեն վաւերացւի, քանի դեռ Հայաստանը չի ազատել «գրաւեալ» տարածքները:
«Հայաստանի հետ արձանագրութիւնների վաւերացումը հնարաւոր է միայն Հայաստանի կողմից ադրբեջանական օկուպացւած (գրաււած) տարածքները վերադարձնելուց յետոյ»,- յայտարարել է Դաւութօղլուն:
Պաբերականը եզրակացնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դարաւոր թշնամանքին վերջ դնելու երկու երկրների ջանքերը Անկարայի այս դեմարշի պատճառով պարզապէս կարող են հօդս ցնդել:

«ԿԱՊԻՏԱԼ»
0 Պատգամ:
Post a Comment