Սերժ Սարգսեանը ռիսկի գնաց՝ ապրիլի 24-ից առաջ
Էրդողանի հետ հանդիպելով.
17:58 • 14.04.10
Թուրքական Referans օրաթերթը, անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպմանը, գրում է, որ կողմերին «յաջողւեց փրկել» յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի տապալումը:
«Այո, Վաշինգտոնում փրկւեց Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորում նախատեսող գործընթացը: Կողմերը, հանդիպելով Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի շրջանակում, ի լուր ողջ աշխարհի յայտարարեցին, որ հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւնները տապալւած չեն և երկու երկրների արտգործնախարարները աշխատելու են ժամանակացոյցի առնչութեամբ»,- գրում է թրքական պարբերականը՝ նշելով, որ կողմերը Վաշինգտոնում ստացան այն, ինչ ուզում էին. Վաշինգտոնը փարատեց Անկարայի մտահոգութիւնը ապրիլի 24-ի հարցում, Երևանն էլ արաձանագրային գործընթացի առնչութեամբ երաշխիքներ ստացաւ։
«Էրդողանը խելացի խուսանաւմամբ կարողացաւ ևս մէկ տարի շահել: Իսկ Սարգսեանը ներկայ պահին փրկւեց Լևոն Տէր-Պետրոսեանի քաղաքական ճակատագրին արժանանալուց»,- գրում է Referans-ը, աւելացնելով. «Սակայն գործընթացը չի հասել իր վերջնական նպատակակէտին: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արձանագրութիւնները չեն վաւերացւել: Սահմանադուռն էլ շարունակում է փակ մնալ»,– գրում է թրքական պարբերականը՝ նշելով, որ Հայոց Ցեղասպանութեան հարցում Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականութիւնը։
«Այդ ողբերգութեան անունը կուզէք` Ցեղասպանութիւն, կուզէք` ողբերգութիւն թող լինի. ոչ մի տարբերութիւն: Խնդիրն այն է, որ կայ մի ցաւ և այդ ցաւի վրա ձևաւորւած հայկական ազգայնականութիւն, որը պէտք է յաղթահարել և տարրալուծել յարաբերությունների կարգաւորման մէջ»,- գրում է Referans-ը` նշելով, որ ՀՀ նախագահը Թուրքիային պատմական հնարաւորութիւն ընձեռեց հայկական ազգայնականութիւնը «խարտելու» համար։
«Սերժ Սարգսեանը և նրա թիմակիցները կողմ են Թուրքիայի հետ մերձեցմանը և 2008–ից ի վեր այդ հարցում ռիսկի են գնում՝ իրենց քաղաքական ընդդիմութեանը հակառակ աշխատելով յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ: Նրանք Վաշինգտոնում էլ ռիսկի գնացին` ապրիլի 24-ից առաջ թուրք գործընկերների հետ հանդիպելով և արձանագրութիւնների ապագան քննարկելով: Եթէ թրքական կողմը հայաստանեան իշխանութիւններին հիասթափեցնի նաև այս անգամ, օրինակ` ասենք վարչապետ Թայիփ Էրդողանը վերադառնայ Թուրքիա և ձեռք բերւած համաձայնութեան ոգուն հակասող յայտարարութիւն անի, գործընթացը նորից կը խարխլւի, Թուրքիան Հայաստանում կը կորցնի կարգաւորմանը կողմնակից իր գործընկերոջը»,- գրում է Referans-ը:
Թրքական պարբերականը գրում է նաև, որ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում պէտք է ազատւի Ադրբեջանի գերութիւնից և չպէտք է սպասի Ղարաբաղեան հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը:
«Ադրբեջանի ազդեցութիւնից ազատւելու և արձանագրութիւնների վաւերացման փուլ թևակոխելու ժամանակն է: Մենք չենք կարող սպասել Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորմանը կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև Մադրիդեան սկզբունքների առնչութեամբ պայմանաւորւածութեան ձեռքբերմանը: Բացի այդ, աչքի տակ պէտք է ունենալ նաև այն, որ անպայման չէ` Թուրքիան արտաքին քաղաքականութեան հարցում միշտ յաջողակ լինի և նրա ձեռքում առկայ լծակները ծառայեն իրենց նպատակին...»,- գրում է Referans-ը` յոյս յայտնելով, որ Թուրքիան չի փորձելու վաշինգտոնեան հանդիպումն օգտագործել ժամանակ շահելու կամ Հայոց Ցեղասպանութեան հարցում իրեն սպասւող վտանգները կանխելու նպատակով:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment