Thursday, April 15, 2010

ՀՅԴ.–

ՀՅԴ.–
Հայաստանը պէտք է դուրս գայ Հայ-թրքական կարգաւորման գործընթացից


«Վաշինգտոնեան հանդիպումներն ապացուցեցին, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքը գործում է միասնական ճակատով և յաճախ հանդէս գալիս որպէս մէկ միաւոր»

14:41 • 14.04.10
Հայաստանն ընդհանրապէս այս ձևով չպէտք է մտնէր Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի մէջ, իսկ մտնելուց յետոյ էլ պէտք է շուտ դուրս գար գործընթացից։ Այս կարծիքին է ՀՅԴ պատգամաւոր Հրայր Կարապետեանը:
Այսօրւայ մամուլի ասուլիսում Կարապետեանը յայտարարեց, թէ Թուրքիայում ապրող հարիւր հազար հայերին երկրից վտարելու Էրդողանի յայտարարութիւնը լաւ առիթ էր Հայ-թրքական գործընթացից դուրս գալու համար, բայց Հայաստանը չօգտագործեց այդ առիթը։ Կարապետեանն առաջարկեց հիմա՝ մինչև Ապրիլի 24-ը դուրս գալ գործընթացից՝ չժխտելով, սակայն, Հայ-թրքական դիւանագիտական յարաբերութիւնների կարգաւորման և Հայ-թրքական սահմանի բացման կարևորութիւնը։
Վաշինգոտնեան հանդիպումների առնչութեամբ ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչը նշեց, որ յիշեալ հանդիպումներն ապացուցեցին, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքը գործում է միասնական ճակատով և յաճախ հանդէս գալիս որպէս մէկ միաւոր։ Ըստ նրա, սա է վկայում Թուրքիայի վարչապետ Էրդողանի վաշինգտոնեան յայտարարութիւնն այն մասին, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը հնարաւոր է միայն Ղարաբաղեան խնդրի կարգաւորման դէպքում։
Tert.am-ի հարցին, թէ ի՞նչ փոփոխութիւնների կը յանգեցնեն վաշինգոտնեան հանդիպումները, Հրայր Կարապետեանը պատասխանեց, որ յիշեալ հանդիպումներում Հայաստանն ու Թուրքիան վերահաստատել են իրենց դիրքորոշումները, իսկ գերտէրութիւններն ու ամերիկեան վարչակազմը հանդիպումներից հասկացան, որ Թուրքիան անդրդւելի է։

Tert.am

0 Պատգամ: