Սարգսեանը և Քլինթոնը քննարկել են Հայ-թրքական յարաբերութիւնները

Գլոբալ Միջուկային անվտանգութեան համաժողովի շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Այս մասին յայտնում են ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարները: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի յորդորը` շարունակելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը: Սերժ Սարգսեանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են Հայ-ամերիկեան երկկողմ յարաբերութիւններին, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործընթացին առնչւող հարցեր:
Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանը նոյն օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրէսի անդամ Ադամ Շիֆի հետ: Զրոյցի ընթացքում Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել կոնգրէսականին` ԱՄՆ կոնգրէսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած գործուն ջանքերի, ինչպէս նաեւ Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցութեան համար:

ԱՅՍՕՐ, 09:25

0 Պատգամ: