Ալիևն է ստու՞մ, թէ՞ նրան խաբում են
Քսաներորդ դարասկզբին իրանական Ադրբեջանի անունը սեփականացրած տարածքի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ առ ժամանակ այնպիսի յայտարարութիւններ է անում, որ ակամայ սկսում ես կասկածել այդ մարդու, առնւազն, սթափ դատողութեան ունակութեան մէջ:
Հերթական զառանցանքները նա դուրս է տւել երէկ` կառավարութեան հերթական նիստից առաջ: Հասկանում ենք` նա այդ ամէնն ասում է` ինքն էլ չհաւատալով իր ասածներին, որովհետև հաւատալու բան չկայ: Սովորոյթի ուժով` աշխարհին խաբելուց առաւել նա հիմա շահագրգռւած է խաբել սեփական ժողովրդին, յոյսեր տալ: Բայց գոնէ այնպիսի ստեր յօրինէր (կամ իր համար յօրինել տար), որ գոնէ մի տասը տոկոսով ճշմարտանման լինէին: Չէ, դա այս մարդկանց բնորոշ չէ: Հիմա` կոնկրէտ փաստերով:
Ալիևը, հաւատարիմ կեղծ ինտերնացիոնալիզմի ճոռոմաբանութեան ջատագով իր նախնու աւանդոյթներին` ուղղակի սենսացիոն յայտարարութիւն է կատարում. «Երբեմն մենք լսում ենք շատ միամիտ ու ծիծաղելի յայտարարութիւններ այն մասին, որ եթէ Ադրբեջանի փափագած հարցը լուծւի, եթէ Ադրբեջանի առաջարկը ընդունւի, ապա Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնայ...: Ադրբեջանական ժողովուրդը երբէք խտրականութիւն չի դրել այլ ազգերի նկատմամբ: Մեր երկրում բոլոր ազգերը, բոլոր կրօնների ներկայացուցիչները ապրում են մի ընտանիքում: Դրանում է մեր առանձնայատկութիւնը....»:
Ուղղակի յանճարեղ մտքեր են, ինչ կարող ես ասել: Այն, որ «ինտերնացիոնալ» Ադրբեջանում այլ ազգերի նկատմամբ խտրականութիւն չեն դնում, ապացուցում են դեռ 1918 թ. Բաքւի կոտորածները, երբ Թուրքիայի անմիջական հովանու ներքոյ այդ տարածք ներխուժած և տեղի կովկասեան թաթարին ուծացման ենթարկած իրանական ադրբեջանցիները կոտորեցին 30,000 բնիկ հայերի: Եռօրեայ այդ սպանդը Հայոց Ցեղասպանութեան շարունակութիւնն էր: Այնուհետ թուրքական բանակն ու մուսավաթական զօրամիաւորումները շարժւեցին դէպի Արցախ` ճանապարհին հրկիզելով հայկական և ուդիական տասնեակ գիւղեր, կոտորելով հազարաւոր մարդկանց:
Ի դէպ, երկրամասը մօտ տասնեակ բնիկ ազգերի ու ազգութիւնների (հայեր, ռուսներ, լեզգիներ, թալիշներ, թաթեր, ուդիներ և այլն) ընդհանուր հայրենիքն էր: Իսկ Բաքուն նոյնիսկ նման կոտորածներից յետոյ անգամ ունէր աւելի շատ ռուսական ու հայկական, քան թուրք-թաթարական դիմագիծ: Իսկ դա ուղղակի կատաղեցնում էր թուրքերին, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում տեղի մահմեդական բնիկներին արհեստականօրէն «ադրբեջանականացնել»` այդպիսով փորձելով մի կողմից լեգիտիմացնել պետութեան գաղափարը, միւս կողմից փոխելով մէկ էթնիկ կոնգլոմերատի հաւաքական անունը: Զուգահեռաբար արւում էր հնարաւորը` տարածքը հայաթափելու և ռուսաթափելու ուղղութեամբ` զանգւածային բռնութիւնների, սպանութիւնների և արտաքսումների միջոցով: Այդպէս` ամբողջ 90 տարի շարունակ` առ այսօր:
Այն, որ «ինտերնացիոնալ» Ադրբեջանում այլ ազգերի նկատմամբ խտրականութիւն չեն դնում, ապացուցում է նաև անօրինաբար յօրինւած Ադրբեջանի խնամակալութեանը յանձնւած պատմականօրէն հայկական Նախիջևանի ճակատագիրը. այնտեղ այսօր ոչ մի Հայ չի ապրում, այն պարագայում, երբ դեռ 100 տարի առաջ այստեղի բնակչութեան մեծամասնութիւնը բնականաբար հայեր էին: 70-80 տոկոս հայութիւնից արդէն 1960-ական թւականներին մնացել էր 10-12 տոկոսը: Նրանց էլ աստիճանաբար ոչնչացրեց կամ արտաքսեց Հէյդար Ալիևը:
Այն, որ «ինտերնացիոնալ» Ադրբեջանում այլ ազգերի նկատմամբ խտրականութիւն չեն դնում, ապացուցում է փաստը, որ դեռևս երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ ուղարկւեց այդ հանրապետութեան իւրաքանչիւր երրորդ հայը, որն ամենաբարձր ցուցանիշն էր ողջ ԽՍՀՄ տարածքում:

Այն, որ «ինտերնացիոնալ» Ադրբեջանում այլ ազգերի նկատմամբ խտրականութիւն չեն դնում, ապացուցում են արդէն նոր ժամանակների ադրբեջանական գազանութիւնների բազում դրսևորումները, որոնցից առաջինը կարելի է համարել Սումգայիթի ողբերգութիւնը, երբ նոյն Հէյդար Ալիևի ստւերային գլխաւորութեամբ խաժամուժն ուղղակի աւիրեց հայերի տները, կոտորեց իրենց պատմական հայրենիքում բնակւող հայերին: Ողջ մնացածներն ուղղակի մի կերպ կարողացան փախչել` թողնելով իրենց տները, գոյքը, ամէն ինչ, իրենց հայրենիքը թողնելով եկւոր ադրբեջանցիներին: Դրան հետևեցին զանգւածային բռնութիւններն ու կոտորածները երկրի տարածքում` Գանձակ, Բաքու, Շամքոր, Խոջալու, Մարաղա և այլն, և այլն: Բոլոր այս դէպքերում ադրբեջանցի անունն իր վրայ կրած կովկասեան թաթարն ի ցոյց դրեց իր ողջ գազանութիւնը` սղոցումներ, անդամահատումներ, ողջ-ողջ այրումներ:
Մի խօսքով, մօտ մէկ դար առաջ մեր չարաբաստիկ հարևաններն «ապացուցում» են, որ «ինտերնացիոնալ» Ադրբեջանում այլ ազգերի նկատմամբ խտրականութիւն չեն դնում: Ճիշտ է, թաթարներից բացի մնացեալներին առանց խտրականութեան կոտորում ու արտաքսում են:
Հիմա յաջորդ յանճարեղութեան մասին: Ադրբեջանցիներն այնքան են սովորել ստելուն ու կեղծելուն, որ իրենց նախագահին էլ են ստում: Նրան այնպիսի տւեալներ են տւել, որ նա իրեն թոյլ է տալիս մտքի հերթական «գոհարները» շաղ տալ. «Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, ուր հայերից բացի ոչ մի այլ ազգ չի ապրում»: Ախր, կարելի է գոնէ կարդալ սովորել, էլ չենք խօսում ինտերնետից օգտւելու մասին:

ԱՅՍՕՐ, 18:21
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment