Հալեպում Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակին նւիրւած միջոցառումներ են ընթանում
15:51 / 12.04.2010
Հալեպում ապրիլի 9-ին սկսւել է Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակին նւիրւած միջոցառումների շարք:
Թեքէյեան մշակութային միութիւնը Ս. Աստւածածին եկեղեցում կազմակերպել էր դասախօսութիւն «Հայ որբերի աղերսը» վաւերագրական ֆիլմի ցուցադրումով, բանախօսը` Միսաք Քելէշեանն էր: Երեկոյին մասնակցում էին Սիրիայի հայ կրօնական երեք համայնքապետերը եւ Հալեպում Հայաստանի գլխաւոր հիւպատոս Աշոտ Մանուկեանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ ապրիլի 14-ին Ս. Աստւածածին եկեղեցում բացւելու է հայկական ճարտարապետութեան ուսումնասիրութեան հասարակական կազմակերպութեան տնօրէն Սամւէլ Կարապետեանի «Մշակութային եղեռն» լուսանկարչական ցուցահանդէսը, իսկ ապրիլի 15-ին կայանալու է նրա դասախօսութիւնը «Արեւմտահայաստանի մշակութային կորուստները» թեմայով:
«Գերմանիկ Վասպուրական» մշակութային միութեան գործադիր մարմինը Հայոց Մեծ Եղեռնի 95-ամեակի կապակցութեամբ հրատարակել է օրացոյցներ, որոնց վրայ պատկերւած են «Հայփոստ»-ի կողմից թողարկւած նամականիշները` Մեծ Եղեռնի յուշարձանը եւ ցեղասպանութեան 90-ամեակին նւիրւած Խաչքար պատկերող մանրանկարը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment