Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները զրոյց են ունեցել

00:15 / 14.04.2010
Վաշինգտոնում անցկացւող միջուկային անվտանգութեան գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատւին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կողմից տւած աշխատանքային ճաշի ընթացքում զրոյց են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդւարդ Նալբանդեանն ու Ահմեդ Դաւութօղլուն:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, նախարարների զրոյցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: