Արցախի նախագահի ու Հայաստանի վարչապետի մասնակցութեամբ ԼՂՀ Մարտակերտի շրջանում նոր ՀԷԿ եւ ջրատար է բացւել
19:54 / 11.04.2010
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը եւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանը ապրիլի 11-ին այցելել են հանրապետութեան Մարտակերտի շրջանի մի շարք հիդրոէլեկտրակայաններ:
Նրանք մասնակցել են Վերին Հոռաթաղի ջրատարի եւ Թրղէ-1 ՀԷԿ-ի բացման հանդիսաւոր արարողութիւններին, այնուհետեւ այցելել Թրղէ-2 ՀԷԿ-ի շինհարթակ եւ ծանօթացել այնտեղ իրականացւող աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնից։
Արցախի նախագահը կարեւորել է ոռոգման ցանցի եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման նշանակութիւնը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման եւ էներգետիկ անվտանգութեան ապահովման գործում: Բակօ Սահակեանն ընդգծել է, որ այս ուղղութեամբ աշխատանքները կշարունակւեն հանրապետութեան ամբողջ տարածքում:
Միջոցառումներին մասնակցում էին նաեւ Արցախի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանը, կառավարութեան անդամներ, պաշտօնատար այլ անձինք:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment