Թուրքիայի վարչապետը նոր բացատրութիւն է գտել «առանց նախապայմանների» արտայայտութեանը
15:37 / 14.04.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում միջուկային համաժողովի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս` մասնաւորապէս համոզմունք է յայտնել, որ Օբաման Ապրիլի 24-ին չի ասի Ցեղասպանութիւն բառը, իսկ Հայ-թրքական արձանագրութիւններում «առանց նախապայմաններ» արտայայտութիւնը իր տրամաբանութեամբ է մեկնաբանել:
Թրքական Haberturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը լրագրողներին յիշեցրել է, որ մէկ շաբաթ առաջ Թուրքիայի ԱԳՆ գլխաւոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն իր ուղերձներով եղել է Հայաստանում, իսկ արդէն Վաշինգտոնում Հայաստանի նախագահի հետ քննարկել են այդ ուղերձների մանրամասները: «Այս թեմայի շուրջ բանակցութեան ընթացքից ելնելով կորոշենք` ինչպիսի ճանապարհային քարտէզի ենք հետեւելու»,-նշել է Էրդողանը։
Լրագրողներից մէկը Էրդողանին յիշեցրել է Հայաստանի նախագահի վերջին ելոյթը, որտեղ նշւել է, որ Հայաստանը թոյլ չի տայ Թուրքիային իր հետ նախապայմանների լեզւով խօսել եւ հարցրել է Էրդողանին. «Արդեօ՞ք Հայ-թրքական սահմանը կարող է բացւել»։
Այս հարցին Էրդողանը այսպէս է պատասխանել. « Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների տեքստում „առանց նախապայմանների“ արտայայտութեան կողքին կայ շատ կարեւոր արտայայտութիւն՝ „տարածաշրջանում ստեղծել խաղաղութիւն“: Այս տարածաշրջանի խաղաղութեան ապահովման համատեքստում կարո՞ղ էք Ադրբեջանին անկիւնում թողնել։ Ադրբեջանն էլ տարածաշրջանի խաղաղութեան կարեւոր մի մասնիկն է: Նախեւառաջ, ինչո՞ւ 1993-ին փակւեց Հայաստան-Թուրքիա սահմանը: Հայաստան-Ադրբեջան հակամարտութեան եւ այդ ընթացքում իրականացւած „բռնազաւթումների“ պատճառով փակւեց: Մենք մտածում ենք, որ այն կարող է բացւել այնտեղ համաձայնութեան հասնելու եւ տարածաշրջանում խաղաղութեան համար հող նախապատրաստելու պայմաններում: Այդ պատճառով Մինսկի խումբը այնտեղ շատ կարեւոր պարտականութիւն ունի: Այս խնդրով ներկայումս ակտիւ գործընթացի մէջ են Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան: Այսօր պարոն Մեդվեդեւի հետ էլ այս խնդիրը քննարկեցինք: Կարծում եմ, որ նրանք այս խնդրի վերաբերեալ աշխատանքները եթէ արագացնեն` արդիւնքի կը հասնեն»,-նշել է Թուրքիայի վարչապետը եւ ամփոփել, որ արձանագրութիւնների վաւերացման հետ կապւած որեւէ ժամանակացոյց չկայ, պարզապէս դրսում որոշակի դրական զարգացումները կը խթանեն խորհրդարանի աշխատանքները այդ ուղղութեամբ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment