Օբաման կոչ է արել Հայաստանին ու Թուրքիային գործադրել բոլոր ջանքերը արձանագրութիւնները վաւերացնելու համար

09:32 / 13.04.2010

Օբաման կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային ձեռնարկել բոլոր ջանքերը՝ երկու երկրների յարաբերութիւնները նորմալացնելու եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու վերաբերեալ արձանագրութիւնները վաւերացնելու համար: Այս մասին նշւում է Սպիտակ Տան մամուլի ծառայութեան հաղորդագրութեան մէջ, որը տարածւել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Բարաք Օբամայի հանդիպումից յետոյ:
«Օբաման ընդգծել է նախագահ Սերժ Սարգսեանի ջանքերը Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ, ինչպէս նաև նշել է, որ դա բխում է հայ ժողովրդի շահերից»,- ասւած է հաղորդագրութիւնում:
Աւելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին Վաշինգտոնում միջուկային անվտանգութեան վերաբերեալ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԱՄՆ եւ Հայաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Սերժ Սարգսեանի հանդիպումը, որը տեւել է 45 րոպէ: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկեան երկկողմ յարաբերութիւնների զարգացման հեռանկարները, Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաորման ընթացքը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի ներկայ փուլի վերաբերեալ:

NEWS.am

0 Պատգամ: