Վրաստանը պատասխան է պահանջում Ադրբեջանից



Վրաստանի արտգործնախարարութիւնն իր վրդովմունքն է արտայայտել Ադրբեջանի սահմանապահների կողմից Վրաստանի քաղաքացի հանդիսացող 17-ամեայ Իբրահիմ Գաորգաշվիլիի սպանութեան կապակցութեամբ: Այս մասին, ինչպէս հաղորդում է ՌԻԱ Նովոստին, յայտարարութիւն է տարածել Վրաստանի ԱԳՆ-ն:
«2010 թւականի ապրիլի 13-ին ադրբեջանական սահմանապահներն սպանել են Վրաստանի քաղաքացի` Սինգագիի շրջանի Էրիսիմեդի գիւղի բնակիչ 17-ամեայ Իբրահիմ Գաորգաշվիլլին, ով փնտրելով անասուններին, պատահաբար յայտնւել է վրաց-ադրբեջանական պետական սահմանի ադրբեջանական կողմում», - ասւում է յայտարարության մէջ:
Վրաստանի ԱԳՆ-ն սպանութիւնը բնորոշել է որպէս «առանձնապէս վրդովւեցուցիչ փաստ»` երկու երկրների միջև առկայ աւանդական բարեդրացիական հարևանութեան ֆոնի վրայ, որը հիմնւած է ռազմավարական շահերով:
«Մենք խորապէս համոզւած ենք, որ պատահաբար բարեկամ պետութեան տարածքում յայտնւած քաղաքացին չպէտք է դառնայ նշանառու կրակոցի զոհ: Վրացական կողմը պահանջում է տեղի ունեցածի լիակատար և արագ հետաքննութիւն», - յայտարարում է Վրաստանի արտաքին գերատեսչութիւնը` վստահութիւն յայտնելով, որ «ադրբեջանական ջանքերի շնորհիւ մեղաւորները կը պատժւեն օրէնքի ամէնայն խստութեամբ»:


ԱՅՍՕՐ, 10:17

Aysor.am

0 Պատգամ: