Էրդողանը Սերժ Սարգսեանին ասել է, որ եթէ հիմա արձանագրութիւնները մտնեն խորհրդարան, ապա կը մերժւեն
11:32 / 13.04.2010
Վաշինգտոնում Ապրիլի 12-ին Թուրքիայի վարչապետի եւ Հայաստանի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ է նշել թուրքական Sabah-ը:

Հայաստանի նախագահը յիշեցրել է, որ Թուրքիան պէտք է սկսի արձանագրութիւնների վաւերացման գործընթացը, ինչին Էրդողանը պատասխանել է, որ արձանագրութիւններում դրւած ստորագրութեանը հաւատարիմ է, սակայն վաւերացման համար Թուրքիայում անհրաժեշտ քաղաքական մթնոլորտ է անհրաժեշտ: Էրդողանը որպէս պատճառաբանութիւն բերել է այն, որ իրար ետեւից ԱՄՆ-ն եւ Շւէդիան ընդունեցին հայկական բանաձեւերը, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը եւ հայկական խորհրդարանում արձանագրութիւնները չեղեալ յայտարարելու հնարաւորութիւն տւող որոշումների ընդունումը, որոնք ներկայումս լուրջ խոչընդոտ են Թուրքիայի խորհրդարանում արձանագրութիւնների վաւերացման համար: Էրդողանը պնդել է, որ եթէ ներկայ պահին արձանագրութիւնները խորհրդարանում դրւեն վաւերացման, կմերժւեն: Հայաստանի նախագահը պնդել է, որ Թուրքիան խուսափի Հայ-թրքական գործընթացը Ղարաբաղի խնդրի հետ կապող յայտարարութիւններից: Էրդողանը պատասխանել է, որ իրենք Ղարաբաղի խնդիրը դրա չեն կապում, պարզապէս ցանկանում են, որ Կովկասում խաղաղութիւն լինի: Հանդիպմանը որոշում է կայացւել, որ ապրիլի 13-ին պէտք է հանդիպեն նաեւ երկու երկրների ԱԳ նախախարները:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment