Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնն այսօր մեկնում է Մոսկւա
«Քննարկւելու և ստորագրւելու են ռազմական համագործակցութեան բնագաւառում մի շարք փաստաթղթեր»
11:04 / 13.04.2010
2010 թւականի ապրիլի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկւայում կայանալիք ԱՊՀ պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 13-ին Մոսկւա կը մեկնի ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի գլխաւորած պատւիրակութիւնը:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստի ընթացքում կը քննարկւեն և կստորագրւեն ռազմական համագործակցութեան բնագաւառում մի շարք փաստաթղթեր: Նախատեսւած են նաև Ս. Օհանեանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի պաշտպանութեան նախարար Ա. Սերդիւկովի, Բելառուսի պաշտպանութեան նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանութեան նախարար Մ. Եժելի հետ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment