Կարծիքներ. «Եւրատեսիլ 2010» «անկանխատեսելի մրցոյթին» ընդառաջ
«Եւրատեսիլ 2010» երգի մրցոյթի եզրափակչի նախօրեակին` մայիսի 28-ին, Մոսկւայի Կրեմլի դահլիճում երգահան, կոմպոզիտոր Արա Գէորգեանը` խաղաղութեանը նւիրւած իր համերգից յետոյ ներկաներին կոչ կանի քւէարկել Հայաստանի ներկայացուցիչ Եւա Ռիվասի օգտին: Այս մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց Ա. Գէորգեանը: 
«Եւրատեսիլը շատ լաւ առիթ է, որպէսզի մեր երգիչները լինեն մրցունակ միմեանց նկատմամբ և ազգային արժանապատւութիւնը բարձր պահելու համար»,- կարծում է երգահանը:
Ըստ նրա, Եւրատեսիլի Հայ մասնակիցների համար գրւած երգերի հեղինակները պրոֆէսիոնալ են, երգերը գրւում են մրցոյթի չափանիշներին համապատասխան: Նշելով, որ այս տարի Ռիվասի ներկայացրած երգը «շատ լաւն է», Ա. Գէորգեանը միաժամանակ փաստեց, որ սա «անկանխատեսելի մրցոյթ է» ու «մի քիչ էլ բախտ է պէտք ունենալ»:

Ասուլիսին ներկայ երգչուհի Նունէ Եսայեանը նոյնպէս այն կարծիքը յայտնեց, որ Եւրատեսիլի մրցոյթն անկանխատեսելի է: Երգերի ընտրութեան հարցում երգչուհին նախ «շատ վիճելի» անւանեց «վերջին մի քանի տարւայ երգերը», ապա նաև դրական արտայայտւեց Սիրուշոյի «Քէլէ-քէլէ»-ի և Ռիվասի «Ծիրանի կորիզ» երգերի մասին:

«Երգը դուր է գալիս ինձ, հեշտ յիշւող է, մատչելի, ինչպէս «Քէլէ-քէլէ»ն յիշւեց` մինչև այսօր երգւում է, ինձ թւում է սա էլ այդ ճակատագիրը կունենայ»,- ասաց Ն. Եսայեանը:
Երգչուհին միաժամանակ փաստեց, որ այժմ արդէն «բախտն այնքան էլ դեր չունի» մրցոյթներում յաղթելու համար, որքան որ «կապերը և թղթի հետ կապւած գործօնը»:
Անդրադառնալով Ջիվան Գասպարեանի մասնակցութեանը Եւա Ռիվասի կատարման ժամանակ, Ն. Եսայեանը դա համարեց «հնարք` Սփիւռքին գայթակղելու համար», իսկ Ա. Գէորգեանը նշեց. «Ջիվան Գասպարեանի մասնակցութիւնը կտայ այն, ինչ տւեց Եվգենի Պլիւշչենկոյի մասնակցութիւնը Դիմա Բիլանին»:

ԱՅՍՕՐ, 14:00
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment