Ռոջէր Գլովերը անհամբերութեամբ սպասում է Երևանեան համերգին
Deep Purple-ի բաս-կիթառահար Ռոջէր Գլովերը www.Bravo.am-ի հետ հարցազրոյցում ասել է, որ անհամբերութեամբ սպասում է Երևանում խմբի համերգին:

«Իէն Գիլանը մեզ ասաց, որ հրաշալի ժամանակ է անցկացրել Հայաստանում և չափազանց երջանիկ էր այդ առումով: Ինչ վերաբերում է սպասումներին, ապա ես նախընտրում եմ այդպիսիք չունենալ և անակնկալների հանդիպել: Տարիների ընթացքում այն համոզման եմ եկել, որ ենթադրութիւնները յաճախ ոչ ճիշտ են լինում»,- ասել է Ռոջէր Գլովերը:
Deep Purple-ի համերգը Երևանում կայանալու է մայիսի 25-ին, ժամը 19:00-ին` Կարէն Դեմիրճեանի անւան մարզահամերգային համալիրում:
Պատասխանելով www.Bravo.am-ի այն հարցին, թէ Deep Purple-ի համար կարևո՞ր է արդեօ՞ք ելոյթ ունենալ այնտեղ, որտեղ խումբը երբևէ չի եղել, Ռոջէր Գլովերն ասել է.
«Մեզ համար կարևոր է իւրաքանչիւր համերգ, բայց նոր տեղում հանդէս գալն, իհարկէ, միշտ աւելի գրաւիչ է, այնպէս որ սպասում եմ անհամբերութեամբ»:
ԱՅՍՕՐ, 17:43
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment