Ո՞վ կմարմնաւորի Մերիլին Մոնրոյին 20 միլիոնանոց ֆիլմում


10:45 • 18.05.102011
թւականի Յունւարին կսկսւեն բոլոր ժամանակների ամենացանկալի կնոջ` Մերիլին Մոնրոյի (Նորմա Ջին Բէյքեր) մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները: Արդէն իրարանցում է սկսւել գլխաւոր հերոսուհու յաւակնորդուհիների միջև: Այս պահի դրութեամբ ամենահաւանական թեկնածուն է համարւում Սքարլեթ Եոհանսոնը, ով կրում է «նոր սերնդի Մերիլին» ոչ պաշտօնական կոչումը:
Դերասանուհիների ընտրութեանը մասնակցելու իր մտադրութեան մասին յայտարարել է ևս մէկ սեքսուալ շիկահեր` Նաօմի Ուոթսը: Իսկ ֆիլմի ռեժիսոր Անդրիւ Դոմինիկը իր կարծիքն է յայտնել առ այն, թէ ինչպէս է ինքը տեսնում Մերիլինին:
«Տղամարդկանց համար նա սեռական ցանկութեան առարկա է, կանանց համար` հիացմունքի, կնոջ հանդէպ ամբողջ անարդարութեան արտայայտման մարմնացում: Ես ուզում եմ պատմել Նորմայի պատմութիւնը, որը յայտնւեց հեքիաթի կենտրոնում, մի երեխայի, որ մոլորւեց Հոլիվուդում, բայց, միևնոյն ժամանակ, դարի պաշտամունքը դարձաւ»:

Tert.am

0 Պատգամ: