«Հայաստանի սուրբ քարերը»
փաստավաւերագրական ֆիլմը ներկայացւել է իտալացի հասարակութեանը
2009 թւականի մայիսին Հայաստան այցելութեան արդիւնքում իտալացի ռեժիսոր Պիետրօ Կիոդարելլիի կողմից նկարահանւել էր «Հայաստանի սուրբ քարերը» փաստավաւերագրական ֆիլմը (52 րոպէանոց)' Հայաստանի քրիստոնէական ճարտարապետութեան վերաբերեալ, ուր խորաթափանց կերպով ներկայացւում են Հայ միջնադարեան եկեղեցաշինութեան կոթողները, հարցազրոյցներ են անցկացւում անւանի հայ և իտալացի պատմաբանների ու ճարտարագէտների հետ:
Իտալիայում ֆիլմը հասարակութեան լայն շրջանակներին հասցնելու նպատակով Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ և Հայաստանի մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ Pietre Sacre D'Armenia ֆիլմը պատճէնահանւել է 25.000 օրինակ և Իտալիայի հեղինակաւոր հնագիտական «Արկեօլոջիայ վիվա» (Archeologia Viva) ամսագրի 2010թ. մայիս-յունիս համարի հետ միասին որպէս ներդիր բաժանւել է ամսագրի բոլոր բաժանորդներին:
Ամսագրի նոյն համարում տպագրւել է Հայաստանի ճարտարապետական հարուստ ժառանգութեան և պատմամշակութային յուշարձանների վերաբերեալ յօդւած: Իտալերէն տեքստը և աւելի մանրամասն տեղեկութիւնները զետեղւած են համացանցի'

0 Պատգամ: