Ջիվան Գասպարեանը Եւա Ռիվասին տանում է Եւրատեսիլ
13:28 • 18.05.10
Դուդուկահար Ջիվան Գասպարեանի մասնակցութիւնը «Եւրատեսիլ-2010»-ին արդէն հաստատւել է։ Tert.am-ի թղթակցի հարցին, թէ ինչ կտայ Հայաստանին դուդուկահարի մասնակցութիւնը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանեց Նունէ Եսայեանը։
«Սա նաև, երևի թէ, տրիւկ է, հնարք՝ Սփիւռքին գայթակղելու համար, որպէսզի ձայներ տան, գայթակղելու նրանց, ովքեր, միգուցէ, Եւային չեն ճանաչում, կամ նրանց, ում երգը դուր չի գալիս», – ասաց Եսայեանը։
Իր հերթին, երգահան Արա Գէորգեանը նշեց, որ Ջիվան Գասպարեանի մասնակցութիւնը կտայ այն, ինչ տւեց գեղասահորդ Եվգէնի Պլիւշչենկօն Դիմա Բիլանին։ «Այսինքն, կլինի միայն դրականը, նոյն էֆէկտն է լինելու։ Վատ չի, ամէն դէպքում, երևոյթը շատ գեղեցիկ է», – նշեց նա։
Յիշեցնենք, որ «Եւրատեսիլին» Գասպարեանի մասնակցութեան մասին լուրերը պտտւում էին վաղուց։ Ինքը՝ դուդուկահարը, ժամանակին ասել էր, որ ստացել է նման հրաւէր երգչուհու պրոդիւսեր, Armenia Production պրոդիւսերական կենտրոնի ղեկավար Վալերի Սահարեանից։

Tert.am

0 Պատգամ: