Հայ հնագէտները մասնակցում են Ամենհոտէպ 3-րդ փարավոնի Լուքսորում գտնւող տաճարի պեղումներին

11:39 / 07.05.2010
Մայիսի 6-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմէն Մելքոնեանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հնագիտութեան Բարձրագոյն Խորհրդի գլխաւոր քարտուղար, համաշխարհային ճանաչում ունեցող եգիպտագէտ դոկտոր Զահի Հաւասի հետ:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, Զահի Հաւասը բարձր է գնահատել ՀՀ ԳԱԱ հնագիտութեան եւ ազգագրութեան, ինչպէս նաեւ երկրաբանութեան ինստիտուտների` 2007թ-ից սկսւած մասնակցութիւնը Ամենհոտեպ 3-րդ փարաւոնի Լուքսորում գտնւող տաճարի պեղումներին: Նա միաժամանակ դրւատանքի խօսքեր է հասցէագրել հանդիպմանը ներկայ գտնւող հայազգի եգիպտագէտ Հուրիկ Սուրուզեանին եւ ճարտարապետ-ռեստավրատոր Նաիրի Համբիկեանին` Եգիպտոսում իրականացւող հնագիտական հետազոտութիւններում ունեցած նշանակալից աւանդի համար:
Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել հնագիտութեան ոլորտում հայ-եգիպտական համագործակցութեան հետագայ առաջընթացի հնարաւորութիւնների համատեղ ուսումնասիրման շուրջ:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: