Գազի մատակարարումը Հայաստան վերականգնւել է


23:01 • 10.05.10
Վրաստանի նաւթի և գազի կորպորացիան աւարտել է Հիւսիս-Հարաի գազամուղի վերականգնողական աշխատանքները: Ռուսական գազի տարանցումը Հայաստան վերականգնւել է:
Յիշեցնենք, որ գազատարը վնասւել էր դեռ ապրիլի 29-ին` Վրաստանի բարձրլեռնային Կազբէկի շրջանում գրանցւած սողանքի հետևանքով:
Ռուսական լրատւամիջոցների հաղորդմամբ` վերանորոգման աշխատանքներից յետոյ` մայիսի 6-ին, վրացական կողմը փորձարկել էր գազատարը, սակայն պարզւել էր, որ նոր վնասւածքներ կան: Դրանք նոյնպէս Վրաստանի տարածքում գրանցւած սողանքների հետևանք էին:
Նշենք, որ բոլոր այս օրերին Հայաստանի գազամատակարարումն ապահովում էր Աբովեանի ստորգետնեայ գազապահեստարանը։
Tert.am

0 Պատգամ: