Ստեփանակերտում աւարտւեց Հայ Դատի յանձնախմբերի խորհրդաժողովը

«Ղարաբաղի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը քննարկման առարկայ չեն կարող լինել»


18:37 • 10.05.10
Աւարտւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի յանձնախմբերի խորհրդաժողովը: Խորհրդաժողովը աշխատանքները սկսել էին մայիսի 6-ին Երեւանում և, ինչպէս նախատեսւած էր, մայիսի 8-10-ը այն շարունակւեց Ստեփանակերտում:
Ինչպէս յայտնում են ՀՅԴ մամուլի դիւանից, խորհրդաժողովի պատւիրակները այսօր հանդիպել են Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ, նրան ներկայացրել իրենց աշխատանքները և յատկապես Արցախի միջազգային ճանաչմանն ուղղւած իրենց գործունէութիւնը: Բակօ Սահակեանը բարձր է գնահատել Հայ Դատի յանձնախմբերի կողմից աշխարհում տարւող աշխատանքները: Քննարկւել են Արցախի անկախութեան ճանաչման և զարգացման համար անհրաժեշտ քայլերը: Այս առումով կարևորւել են Ստեփանակերտում օդանաւակայանի բացման և այլ երկրների հետ անմիջական յարաբերութիւնների հաստատման աշխատանքները:
Մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանի հետ հանդիպմանը, ԼՂՀ օրէնսդիրի ղեկավարը ներկայացրել է պաշտօնական Ստեփանակերտի դիրքորոշումները, մատնանշել ներկայ փուլում հիմնական անելիքները: Աշոտ Ղուլեանը նշել է, որ ոչ մի պարագայում Հայոց Ցեղասպանութեան փաստը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը քննարկման առարկայ չեն կարող լինել և յաւելել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը պէտք է դառնայ բանակցային կողմ: Հանդիպման մասնակիցները նշել են, որ պէտք է չեզոքացնել այն վտանգաւոր պնդումները, թէ տարածքների վերադարձը տանում է խաղաղութեան հաստատման: Ընդհակառակը, զիջումները մեծացնում են պատերազմի հաւանականութիւնը:
Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչները հանդիպել են նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ: Հանդիպմանը Սրբազանը ներկայացրել է թեմի գործունէութիւնը, կարևորել է, որ եկեղեցու և բնակիչների միջև տարիներ առաջ խզւած կապը հետզհետէ վերականգնւում է: Սրբազան հայրը յաջողութիւն է մաղթել և իր հայրական օրհնութիւնն է բերել մասնակիցներին, իրենց հետագայ գործունէութեանը:

Tert.am

0 Պատգամ: