Իրաքի Հայոց Թեմի Առաջնորդը հանդիպել է Քիւրդստանի փոխվարչապետի հետ
Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Աւագ արք. Ասատուրեանը, մայիսի 6-ին, հովւական այցելութիւն կատարելով Իրաքի Քրդական երկրամաս, իրեն ընկերակցող շքախմբի հետ միասին հանդիպել է տեղական իշխանութիւնների փոխվարչապետ Ազատ Մարվարիի հետ:
Վերոյիշեալ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր:Փոխվարչապետ Ազատ Մարվարին վստահեցրել է, որ Քրդական երկրամասի իշխանութիւնները իրենց բոլոր հնարաւորութիւնները պատրաստ են տրամադրելու Հայ և այլ քրիստոնեայ եղբայրներին և յաւելել է, որ «Մենք մեր կարելին կանենք, որպէսզի մեր Հայ եղբայրները իրենց հանգիստ զգան Քրդական երկրամասում»:
ԻՀԹ Առաջնորդն էլ իր հերթին շնոհակալութիւն յայտնելով Քրդական երկրամասի իշխանութիւններին իրենց դրսևորած բարի կամքի համար, մաղթեց, որ երկու ժողովուրդների բարեկամական յարաբերութիւնները շարունակւեն և էլ աւելի խորանան:
Յիշատակելի է, որ Քրդական խորհրդարանում հայերը մէկ պատգամաւոր ունեն : Նաև որոշ հայեր պետական պաշտօններ են զբաղեցնում այդ երկրամասում:
7օր
0 Պատգամ:
Post a Comment