Իլհամ Ալիևը հրաժարւել է Սերժ Սարգսեանի հետ համատեղ միջոցառմանը մասնակցելուց

Ինչպէս հաղորդում է «ANS Press»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարւել է Մոսկւայում Հայրենական մեծ պատերազմի 65-ամեակին նւիրւած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթաժողովին մասնակցելուց։
Ընդգծենք, որ գագաթաժողովը տեղի է ուեցել երէկ՝ Շուշիի ազատագրման օրը։
-Մայիսի 8-ը հայերի կողմից «ադրբեջանական» Շուշի քաղաքի «գրաւման» օրն է։ Այդ օրը «օկուպանտ» երկրի ղեկավար Սերժ Սարգսեանի հետ համատեղ մասնակցել միևնոյն միջոցառմանը անթոյլատրելի է Ադրբեջանի համար,-ասել է Ադրբեջանի նախագահի մամլոյ քարտուղար Ազեր Գասիմովը։
Նրա խօսքերով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրաւէրով գնացել է Մոսկւա, որպէսզի մայիսի 9-ին մասնակցի Հայրենական մեծ պատերազմի յաղթանակին նւիրւած միջոցառումներին։

7օր

2 Պատգամ:

Ժանէթ said...

Յարգելի պրն Վարդան
Ամէն օր հաճոյքով եմ կարդում ձեր ընտրած լուրերը, որոնք հաւաքում ու մէկտեղում էք այս կայքի մէջ։
Բայց ես եւ մի խումբ ուրիշ այցելուներ ամէն օր սպասում ենք տեսնել թէ ինչ է ձեր տեսակէտը համայնքի վերջին խնդիրների , անմխիթար վիճակի ու Արամ սրահի եւ Ռոստոմ դպրոցի հարցերի մասին, բայց ոչինչ չենք տեսնում։ Արդեօք դուք որեւէ տեսակէտ չունէ՞ք։

Bartev said...

Hargeli Janet

Yes nmanabes amen or hajoikov gartoom em baron Vartani webloge. Baic zarmanoomem zer ardahaydootian vra? mite chgidek vor henc ain badjarov vor baron Vartane jamanagin ir garciknere ardahaydec mer hamaynkoom gadarvogh khndirneri shoorj amen deghic doors drvec vorovhedev shaderin door cher galis aid garciknere. Isg mer shad sireli Alik oratertn el cavok srdi baron Vartanin "mamnoo ol ghalam" anelov gangnec ain mardganc mejkin voronk voryeve garcik lsel chen oozoom yev mer azgayin giankoom voroshoomner en gayacnoom voronc ardunke haydni chi te ardiok mer hamaynki ogdin e te vnasin?