Գտել են Ռաֆայէլի կորած կտաւը
Այն աչքի առջև էր, բայց ոչ ոք չէր տեսնում

13:12 • 08.05.10
Իտալական Մոդենա քաղաքում գտել են Ռաֆայէլի կորած համարւող կտաւը։ Երկար ժամանակ այն համարւում էր «Սուրբ ընտանիք» կտաւի հիման վրայ ստեղծւած 19-րդ դարի գործ, որը յայտնի է նաև «Մարգարիտ» անւամբ։
Գիտնականները ժամանակակից տեխնիկայի օգնութեամբ կարողացել են պարզել, որ նկարը պատկանում է Ռաֆայէլի վրձնին։
Կտաւում պատկերւած է կնոջ գլուխ, ակնյայտ է, որ այդ աշխատանքը «Սուրբ ընտանիքի» առաջին էտիւդներից է։
Արւեստագէտ Մարիօ Սկալինին պատմում է, որ այդ գործը երկար ժամանակ չէին կարողանում գտնել։ Նրա ուշադրութիւնը գրաւել է մի փոքրիկ կտաւ, որը դրւած էր ոսկէզօծ շրջանակի մէջ, ըստ երևոյթին այն մարդը, որը նկարը տեղադրել է շրջանակի մէջ, ճանաչել է իսկական հեղինակին։
Նկարը 17-ից 19-րդ դարերում ենթարկւել է ռեստավրացիայի և միայն ժամանակակից տեխնոլոգիաներն են թոյլ տւել բացայայտել իսկական հեղինակին։ Այժմ կտաւը գնահատւում է 30 միլիոն եւրօ։
«Սուրբ ընտանիք» կտաւը սկսել էր Ռաֆայէլը, սակայն 1520թ. վրայ հասած մահը խանգարել էր նրան աւարտին հասցնել սկսած գործը։ Կտաւն աւարտել է նրա տաղանդաւոր աշակերտներից Ջուլիօ Ռոմանոն։

Tert.am

0 Պատգամ: