Ոստիկանութիւնը հետաքննում է «Յաղթանակ» զբօսայգու միջադէպը
18:12 / 10.05.2010
Հայաստանի ոստիկանութիւնը հետաքննութիւն է անցկացնում «Յաղթանակ» զբօսայգում տեղի ունեցած միջադէպի առիթով։
Հայաստանի ոստիկանութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ մայիսի 9-ին, ժամը 16.55-ին, ոստիկանութեան Քանաքեռ-Զէյթունի բաժնում հաղորդում է ստացւել, որ «Յաղթանակ» զբօսայգու «Թայֆուն» ատրակցիոնը ընթացքի ժամանակ կոտրւել է եւ ընկել, կան տուժածներ, ովքեր մարմնական վնասւածքներով տեղափոխւել են հիւանդանոց:Պարզւել է, որ չորս տուժողներից երկուսը` 1997 թ. ծնւած Մենուա Վարդանեանը եւ նրա քոյրը` 1974 թ. ծնւած Մարինէ Վարդանեանը, տեղափոխւել են «Միքայէլեան» հիւանդանոց: Մենուայի մօտ ախտորոշւել է «ողնաշարի գօտկային հատւածի սալջարդ», իսկ Մարինէի մօտ` «գլխուղեղի ցնցում, ողնաշարի պարանոցային հատւածի սալջարդ»:
«Սուրբ Աստւածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխւել 1996 թ. ծնւած Սիրարփի Նաւոյեանը, որի մօտ ախտորոշւել է «աջ դաստակի վնասւածք» եւ 1997թ. ծնւած Սուսաննա Գալստեանը, որի մօտ ախտորոշւել է «գլխի սալջարդ»:
Պատահարի հանգամանքները ճշտւում են, կատարւում է հետաքննութիւն:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment