ՌԴ-ում Թուրքիայի դեսպան.–
Անհրաժեշտ է յիշել, թէ ինչի համար է փակւել Հայ-թրքական սահմանը
15:33 / 10.05.2010
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն ռուս-թրքական յարաբերութիւնների վերաբերեալ իր տւած հարցազրոյցում անդրադարձել է նաեւ Հայ-թրքական յարաբերութիւններին եւ Ղարաբաղի խնդրին:

Թրքական աղբիւրների փոխանցմամբ` Հալիլ Աքընջըն` նշելով, որ Ռուսաստանն ամբողջովին աջակցում է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը եւ սահմանների բացմանը, շարունակել է. «Սակայն Ռուսաստանը պաշտպանում է այն տեսակէտը, որ Ղարաբաղի խնդիրը եւ Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնները իրարից պէտք է տարանջատւեն: Սա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից է պաշտպանւում: Միւս կողմից մենք Ադրբեջանի հետ լաւ յարաբերութիւնների մէջ ենք եւ ստիպւած ենք Ղարաբաղի հարցում հաւասարակշռութիւն պահպանել: Արձանագրութիւնները առկախւել են, սակայն ոչ ոք չի յայտարարել, որ հետ են կանչւել: Յարմար քաղաքական իրավիճակի դէպքում ղեկավարները կրկին արձանագրութիւնները կմտցնեն օրակարգ»:
Ըստ ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի` Հայաստանի պնդումները իրենց համար չեն կարող ընդունելի լինել, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրութիւններում մեկնաբանութիւն աւելացրեց` առաջացնելով լուրջ խնդիր: «Թուրքիա-Հայաստան սահմանը Ղարաբաղի պատճառով է փակւել: Ինչպէ՞ս կարող է Ղարաբաղեան խնդրում առանց առաջընթաց գրանցւելու բացւել սահմանը: Անհրաժեշտ է յիշել, թէ ինչի համար է փակւել սահմանը»,-ամփոփել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն:

NEWS.am
***
Ով որ փակել է, նոյնն էլ կը բացի սահմանը։ Իսկ եթէ Ղարաբաղի հակամարտութեան պատճառով է փակւել սահմանը, ապա իմանան, որ Ղարաբաղի հարցը արդէն կարգաւորւած է, ոչ մի տարածք չի տեղափոխւի, ոչ մի անցք չի վերադարձւելու, եւ ոչ մի զիջում էլ չի կատարւելու։ Եթէ Թուրքիան յարմար է նկատում սահմանը թող բացի, առանց պայմանների։ Ճիշտ այնպէս, որ փակեց։ Վ.
0 Պատգամ:
Post a Comment