Ռուսաստանը Թուրքիայի համար նւազեցնում է գազի գինը

19:14 • 10.05.10
Ռուսական «Գազպրոմը» և թուրքական «Բոտաշ» ընկերութիւնը համաձայնութեան են եկել Թուրքիա մատակարարւող ռուսական գազի գինն առնւազն 10%–ով իջեցնելու վերաբերեալ։
Այս մասին հաղորդում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։ Ըստ պարբերականի, համաձայնագիրը կստորագրւի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Թուրքիա կատարելիք պաշտօնական այցի շրջանակում, որն սկսւելու է վաղը։
Առայժմ այս տեղեկութիւնը պաշտօնապէս չի հաստատւում։
Թուրքիան ռուսական գազի երրորդ խոշորագոյն ներկրողն է Իտալիայից և Գերմանիայից յետոյ։ Թուրքիա մտնող գազի 62%–ը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Tert.am

0 Պատգամ: