Սեռական սկանդալի պատճառով Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիրը հրաժարական տւեց
16:28 • 10.05.10
Այսօր հրաժարական է տւել Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան նախագահ Դենիզ Բայքալը:
Թուրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` Բայքալն իր հրաժարականի մասին յայտարարել է կուսակցութեան նիստի ժամանակ:Նշենք, որ օրեր առաջ թուրքական Vakit թերթի համացանցային տարբերակում հեռարձակւել էր Դենիզ Բայքալի և նոյն կուսակցութեան անդամ, կին պատգամաւոր Նէսրին Բայթոքի միջև սեռական յարաբերութիւնների տեսագրութիւնը, որ նկարահանւել էր թաքնւած տեսախցիկով:Դենիզ Բայքալն իր հրաժարականի առնչութեամբ յայտարարել է, որ դրա պատճառը իր դէմ կազմակերպւած դաւադրութիւնն է:
«Այդ դաւադրութիւնը կազմակերպւել է վերջին երկու շաբաթւայ ընթացքում և դրւել շրջանառութեան մէջ: Ես անձնատուր չեմ լինի այդ կեղտոտ արշաւին և անբարոյական դաւադրութեանը: Եթէ դրա գինը Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան ղեկավարի պաշտօնից իմ հրաժարականն է, ապա ես պատրաստ եմ վճարել դա»,- յայտարարել է Բայքալը:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment