Շուշիի ազատագրումը ադրբեջանցիները նշել են Հայաստանի դրօշն այրելով
16:55 • 10.05.10
Ադրբեջանի մայրաքաղաքում մայիսի 8-ին այրել են Հայաստանի դրօշը՝ ի նշան հայերի կողմից Շուշիի ազատագրման դէմ բողոքի։
«Ղարաբաղի ազատագրման կազմակերպութիւն» յորջորջւող կառոյցի կազմակերպած ակցիայի ժամանակ այրւել են նաև Հայաստանի երեք նախագահների՝ Լևոն Տէր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի և Սերժ Սարգսեանի, ինչպէս նաև ԼՂՀ նախկին և ՀՀ ներկայիս պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի նկարները։ Ցուցարար ադրբեջանցիները հնչեցրել են «Մա՛հ Հայաստանին», «Պահանջում ենք պատերազմ» և այլ կարգախօսներ։
Նշենք, որ Հայաստանում Հայոց հնագոյն բերդաքաղաք Շուշիի ազատագրման օրը նշւում է մայիսի 9-ին։


Tert.am

*** Տրամադրութեան տակ է Հայոց այրւող դրօշի լուսանկարը, սակայն դա համարելով սրբապղծութիւն, դրա փոխարէն՝ նիւթը զարդարում եմ ուրիշ հաճելի լուսանկարով։ Վ.

0 Պատգամ: