ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանն ու ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերը հանդիպել են
Մայիսի 10-ին ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանին։
Ինչպէս «7օր»-ին ասել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, հանդիպման ժամանակ քննարկւել է ամերիկահայ կառոյցի կողմից յատկացւող 10 միլիոն դոլար արժողութեամբ օգնութեան հարցը, որը, նրա խօսքերով, բաւական դանդաղ է հասնում ԼՂՀ-ին։ Քննարկւել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան՝ բանակցային սեղան վերադառնալու, Ամերիկայի և Արցախի կառավարութիւնները բաժանող օրէնքների, պատի քանդման (որ շփումներն աւելի ազատ լինեն), ազատ կերպով ժողովներ կազմակերպելու և այլ հարցեր։
7or.am

0 Պատգամ:
Post a Comment