Կիրօ Մանոյեան.–
Թուրքական ու ադրբեջանական սփիւռքը ակտիւ տեմպերով ինտեգրւում է այդ երկրների քաղաքականութեան մէջ
«Բաքուն ու Անկարան ջանքեր են գործադրում նաեւ հայկական Սփիւռքում պառակտում մտցնելու ուղղութեամբ»
13:33 / 08.05.2010
Թուրքական ու ադրբեջանական սփիւռքի վարքում վերջին շրջանում նոր միտում է նկատւում. Նրանք ոչ միայն ակտիւացնում են լոբբիստական գործունէութիւնը, այլ նաեւ քաղաքականացնում են իրենց համայնքները տարբեր երկրներում՝ մասնակցելով քաղաքական գործընթացներին:
Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Նրա խօսքով, սա Հայաստանի, հայկական Սփիւռքի ու հայկական լոբբիստական կազմակերպութիւնների առջեւ կանգնած բոլորովին նոր մարտահրաւէր է: «Բայց այս գործընթացը կարող է ունենալ նաեւ հակառակ կողմ, որից հայ ժողովուրդը կարող է օգուտ քաղել: Օրինակ՝ տարբեր երկրների քաղաքական կազմակերպութիւններ, համաձայնելով իրենց ցուցակներում ընդգրկել թուրք թեկնածուների, պահանջում են նրանցից որդեգրել Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող քաղաքականութիւն, քանի որ դա իրենց ուղեգիծն է, եւ դա շատ տրամաբանական է»,- նկատեց Մանոյեանը՝ յաւելելով, որ այդ համատեքստում թուրքական ու ադրբեջանական համայնքների քաղաքականացումը կարող է ունենալ ինչպէս բացասական, այնպէս էլ դրական հետեւանքներ: Կարեւորն, ըստ նրա, այն է, որ պէտք է ուշադիր հետեւել տեղի ունեցողին եւ անհրաժեշտութեան դէպքում պատրաստ լինել դիմակայել մարտահրաւէրներին: «Բայց բոլոր դէպքերում խուճապի պէտք չէ մատնւել»,- ամփոփեց նա:
Նշենք, որ նախօրէին Երեւանում Հայ Դատի կոմիտէների խորհրդաժողովի բացման արարողութեան ժամանակ այդ խնդրին է անդրադարձել նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանը: Նա ընդգծել է, որ թրքական ու ադրբեջանական համայնքները փորձում են ակտիւացնել իրենց գործունէութիւնը՝ իրենց կազմակերպութիւնները նմանեցնելով «հայկական մոդելին»: Մկրտչեանի խօսքով, Բաքուն ու Անկարան ջանքեր են գործադրում նաեւ հայկական Սփիւռքում պառակտում մտցնելու ուղղութեամբ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment