ԼՂ խնդրի կարգաւորման բանալին
Ռուսաստանի ձեռքում է



15:07 • 18.05.10
«Ռազմական լուծումը ես այս պահին բացառում եմ, բայց երբէք չի կարելի ասել երբէք»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց Հայ ազգային կոնգրէսի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանեանը՝ անդրադառնալով Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարաւորութեանը։
Նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ պատերազմի վերսկսումը կախւած է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի դասաւորւածութեան փոփոխութիւնից, իսկ այդ ուժերի ներկայ բալանսը թոյլ չի տայ պատերազմ սկսել։
Ալեքսանդր Արզումանեանը նաև նշեց, պատերազմն աւելի տեսանելի կդառնայ, եթէ փակուղի մտնեն բանակցութիւնները, մինչդեռ այս պահին ընթանում են խնդրի խաղաղ կարգաւորմանն ուղղւած բանակցութիւններ։
Ի դէպ, ՀԱԿ ներկայացուցիչը համոզւած է, որ «ԼՂ խնդրի կարգաւորման բանալին Ռուսաստանի ձեռքում է», հետևաբար նրա ցանկութիւնից է կախւած ԼՂ կարգաւորման գործում առաջընթաց կլինի՞, թէ՞ ոչ։

Tert.am

0 Պատգամ: