Ծիծաղաշարժ բռնութիւն Կաննում

18:36 • 17.05.10
Մայիսի 17-ի դրութեամբ Կաննի կինօփառատօնում ցուցադրւած ամենաինքնատիպ ֆիլմը, համընդհանուր գնահատականով, ճապոնացի դերասան և ռեժիսոր Տակեշի Կիտանոյի «Անիշխանութիւնն» (Autoreiji) է:
Ըստ քննադատների, սա նախևառաջ մի կինոօպուս է, որում մեզ շրջապատող և լաւ պրոպագանդւած բռնութիւնը ծաղրի առարկայ է դարձւած: Ընդ որում` դա արւած է ինտելէկտուալ հանդիսատեսին գրաւելու հաշւարկով:
Կիտանոն այն կինօգործիչներին է, ով 90-ականներին իր աշխատանքներով նպաստեց բռնութեան էսթէտիզացիային` մէջտեղ բերելով ռոմանտիկ սրիկաների, ոստիկանների ու եակուձաների:

Tert.am

0 Պատգամ: