Երկխօսութիւն` երաժշտութեան լեզւով
«Նարեկացի» ժողովրդական նւագարանների համոյթը երկու շաբաթ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտութիւն է ներկայացրել եւրոպական 10 քաղաքաներում:

«Երկիր Եւրոպա» կազմակերպութեան հրաւէրով ապրիլի 22-ից մայիսի 6-ը համոյթը ելոյթ է ունեցել Շւէյցարիայի և Ֆրանսիայի 10 քաղաքներում:
«Հետաքրքիր էր Լուգանօ քաղաքի համերգը, որը համարւում է Շւէյցարիայի իտալական մասը և լսելով այս համերգի մասին` իտալացիները Միլան քաղաքից յատուկ եկել էին երեխաներին լսելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ մի քաղաքից միւսը տեղափոխւելով` տեսնում էինք հանդիսատեսի շարքերում նոյն դէմքերը. հետաքրքրութիւնը մեծ էր»,- «Ա1+»-ին ասաց համոյթի ծրագրերի համակարգող Անահիտ Դաւիդեանցը :
«Նարեկացի» ժողովրդական նւագարանների համոյթը ստեղծւել է 2008թ-ի օգոստոսի 27-ին , համոյթի գեղարւեստական ղեկավարը ճանաչւած թառահար Յովիկ Սահակեանն է:
Խմբում 6-22 տարեկան երաժիշտներ են, ովքեր հայկական աւանդական ամենատարբեր նւագարաններով` դուդուկ, քամանչայ, թառ, դափ, քանոն, բլուլ հնչեցնում են Կոմիտասի, Սայաթ Նովայի Շերամի և այլ յայտնի կոմպոզիտորների ու աշուղների ստեղծագործութիւնները, հոգևոր և ժողովրդական երգեր:
«Ա+1»
0 Պատգամ:
Post a Comment