Թուրքերը սպանւած քուրդ զինեալների դիակները մասնատում են ու հանում աչքերը
Յուլիս 09, 2010 12:09
Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում PKK-ի քուրդ զինեալների եւ թրքական զինւած ուժերի միջեւ բախման հետեւանքով սպանւած 7 քուրդ զինեալների դիակները, ըստ ականատեսների, մասնատւած էին, իսկ աչքերը՝ հանւած։
Firat գործակալութեան փոխանցմամբ՝ յուլիսի 5-ին թրքական զինուժերի հետ բախման հետեւանքով սպանւած 7 քուրդ զինեալների դիակները Շեմդինլիի հիւանդանոցից վերցրել եւ 3 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնւող գերեզմաններ են տարել հազարաւոր քրդեր։ Թաղման թափորի մասնակիցների եւ յատուկ նշանակութեան զօրաջոկատների միջեւ ճանապարհի մի հատւածում բախում է տեղի ունեցել, որի ընթացքում թուրք զինւորականները օգտագործել են արցունքաբեր գազ։
Թաղման թափորի մասնակիցների մէջ են եղել թուրքական խորհրդարանի քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան պատգաւոր Համիթ Գեյլանին, Եուքսեքովայի քաղաքապետ Ռուքէն Յեթիշքինը, Հաքքարիի փոխնահանգապետը, իրաւապաշտպաններ եւ այլոք։
Մինչ գերեզմաններ հասնելը թաղման մասնակիցները հնչեցրել են «Էրդողան, հաշիւ տուր», «Կամ ազատ կեանք, կամ պայքար», «Վրէժխնդրութիւն» կարգախօսները։
Միեւնոյն ժամանակ Հաքքարիում եւ Շեմդինլիում քուրդ բնակչութիւնը ընդդէմ սպանւած քուրդ զինեալների դիակապտութեան՝ կազմակերպել էին բողոքի ակցիաներ, փակել բոլոր խանութներն ու արհետագործական տաղաւարները։
Թէ՛ Հաքքարիում, թէ՛ Շեմդինլիում տեղի են ունեցել բախումներ քուրդ բնակչութեան եւ անվտանգութեան ուժերի միջեւ։ Պատերազմի դաշտ յիշեցնող յիշեալ երկու քաղաքներում բախումները շարունակւել են մինչեւ երեկոյ։
Դրութիւնը լարւած է եղել նաեւ Մուշի նահանգի Վարթօ աւանում, որտեղ ականանէտերով յարձակում է կազմակերպւել ոստիկանատան ուղղութեամբ, որից յետոյ շարունակւել են քուրդ զինեալների եւ թուրքական անվտանգութեան ուժերի միջեւ զինւած բախումներ յիշեալ շրջանում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment