Ամերիկացի դիւանագէտ.–
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ոճն ու մօտեցումները տարբեր են
Յուլիս 08, 2010 21:25
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անում են ամէն ինչ՝ կանխելու հակամարտութեան էսկալացիան: Այդ մասին յայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկէն:
Նշելով, որ յունիսին լրջօրէն խախտւել է հրադադարի ռեժիմը՝ Բրադկէն մատնանշել է իրավիճակի լրջութեան վրայ՝ այն վտանգաւոր անւանելով: Բրադկէն նաեւ ասել է, թէ հակամարտութիւնը սառեցւած չէ: «Շփման գծում մարդիկ են զոհւում: Մենք պէտք է գնանք խաղաղութեան տանող ճանապարհով: Ես վստահ եմ, որ երկու նախագահներն էլ խաղաղութիւն են ուզում: Նրանցից իւրաքանչիւրը գիտակցում է, թէ ինչ ողբերգութիւն է տարածաշրջանի համար նոր պատերազմը: Անկախ արդիւնքից՝ պատերազմը կը յանգեցնի թշնամութեանը, որը կձգւի տասնամեակներով»,- ասել է Բրադկէն:
Նրա խօսքով, միջնորդութիւնը մրցում չէ, ճանաչւած դառնալու համար: «Մեր պարտքն է վերացնել խոչընդոտները, որ կան կողմերի միջեւ: Գլխաւորը, որ կողմերը համաձայնութեան գան իրար հետ, այլ ոչ թէ մեր»,- նշել է նա:
Բրադկէն նկատել է, թէ նախագահները քաղաքական կամք ունեն հակամարտութեան լուծման համար:
«Գլխաւոր խնդիրներից մէկը նախագահների հազւադէպ հանդիպումներն են։ Դա մեզ համար դժւար հարց է։ Նախագահներից մէկը մեզ ասում է, որ ինքը խաղաղութիւն է ուզում, իսկ միւս կողմը դա չի ուզում, յետոյ այդ նոյն բանը մենք լսում ենք հակառակ կողմից»,- յայտնել է Բրադկէն BBC-ի ադրբեջանական ծառայութեանը տւած հարցազրոյցում:
«Նախագահներն իրար նման չեն: Նրան մօտեցումներն ու ոճերը տարբեր են: Բայց ես վստահ եմ, որ երկու նախագահն էլ հաւատարիմ են հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցին»,- ասել է նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: