Րաֆֆի Յովհաննիսեանը «Ժառանգութեան»
վարչութեան նախագա՞հ
12:06 • 08.07.10
«Ես կցանկանայի «Ժառանգութիւն» կուսակցութեան վարչութեան նախագահի պաշտօնում տեսնել Րաֆֆի Յովհաննիսեանին»,- ասուլիսին «Ժառանգութեան» առաջիկայ համագումարի մասին խօսելիս յայտարարեց կուսակցութեան վարչութեան նախագահ Արմէն Մարտիրոսեանը։
Նա շեշտեց, որ Յովհաննիսեանի՝ վարչութեան նախագահի պաշտօնում լինելու հասարակական պահանջ կայ։ Միևնոյն ժամանակ, ըստ Մարտիրոսեանի, «Ժառանգութիւնը» անձի կուսակցութիւն չէ, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ «Ժառանգութեան» վարչութիւնն ու խմբակցութիւնը ղեկավարել են տարբեր կուսակցականներ։
Անդրադառնալով համագումարում Րաֆֆի Յովհաննիսեանի վստահութեան հարցը քննարկման դնելու խնդրին, ինչի մասին յայտարարել էր հէնց ինքը՝ Յովհաննիսեանը, Մարտիրոսեանը յայտարարեց, որ ուղիղ պատասխանատւութեան հարց չի դրւի, որովհետև նա վարչական պաշտօն չի զբաղեցրել։ Մարտիրոսեանի պարզաբանմամբ՝ համագումարի ժամանակ կդրւի հին վարչութեան պատասխանատւութեան հետ կապւած հարցը, որը հաշւէտւութիւն է ներկայացնելու իր գործունէութեան մասին։
Ինչ վերաբերում է «Ժառանգութեան» հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանի այն յայտարարութեանը, թէ կուսակցութեան համագումարը ջրբաժան է լինելու, Արմէն Մարտիրոսեանը մեկնաբանեց. «Իմ կարծիքով, ջրբաժանը կարող է վերաբերւել նախկին կատարած աշխատանքի գնահատականներին և ապագայ քայլերին»։
Tert.am

0 Պատգամ: